16 Ապր
2025
8.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Ստամբուլում․ ՌԴ ԱԳՆ

Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Ստամբուլում․ ՌԴ ԱԳՆ

Դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Ստամբուլում․ РИА Новости գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Առաջիկա օրերին տեղի կունենա երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորմանը նվիրված՝ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական ձևաչափը և մասնակիցների կազմը մնում են անփոփոխ: Խորհրդակցությունները կանցկացվեն Ստամբուլում», – նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Ռուսական պատվիրակությունը նախկինի պես գլխավորում է Ալեքսանդր Դարչիևը (այժմ արդեն որպես ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան): Ինչպես նշել է ԱԳՆ-ն, ամերիկյան պատվիրակության ղեկավարը պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կոուլտերն է։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հավելել է, որ «մնացած մասնակիցների թվում կան նաև Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներ»:

Ռազմագերիներ