24 Ապր
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է քրիստոնյաների թիվը ընդամենը 50,000, երբ երկրի ընդհանուր բնակչությունը 86 միլիոն է․ Թուրքիայի խորհրդարանի ասորի պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց և Ասորիների ցեղասպանությունների զոհերի հիշատակին

Ինչո՞ւ է քրիստոնյաների թիվը ընդամենը 50,000, երբ երկրի ընդհանուր բնակչությունը 86 միլիոն է․ Թուրքիայի խորհրդարանի ասորի պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց և Ասորիների ցեղասպանությունների զոհերի հիշատակին

Թուրքիայի խորհրդարանում ասորական համայնքի պատգամավոր Ջորջ Արիոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց և Ասորիների ցեղասպանությունների զոհերի հիշատակին՝ չնայած Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանության փաստի մերժմանը։

«Այսօր 1915 թվականի ապրիլի 24-ի իրադարձությունների 110-րդ տարելիցն է՝ սև բիծ Թուրքիայի պատմության վրա։ Հարգանքով եմ հիշում հայերին, ասորիներին և բոլոր այն ժողովուրդներին, որոնք իրենց կյանքը կորցրեցին այդ ողբերգական իրադարձությունների ընթացքում։

1915 թվականին Թուրքիայի բնակչությունը կազմում էր 13 միլիոն, որից շուրջ 3 միլիոնը քրիստոնյաներ էին։ Այսօր Թուրքիայի բնակչությունը կազմում է 86 միլիոն, իսկ երկրում ապրող քրիստոնյաների թիվը ընդամենը 50,000 է։

Հիմա հարց եմ ուղղում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին։ Նույն հարցը տվեցի նաև անցյալ տարի, սակայն որևէ մեկը չցանկացավ պատասխանել։ Իմ հարցն այսպիսին է՝ ինչո՞ւ է քրիստոնյաների թիվը ընդամենը 50,000, երբ երկրի ընդհանուր բնակչությունը 86 միլիոն է։ Թուրքիայում ժողովրդավարությունը կգա միայն այն ժամանակ, երբ այս հարցին լինի հստակ և ազնիվ պատասխան։ Հակառակ դեպքում՝ անհնար է, որ Թուրքիան դառնա իրական ժողովրդավարություն», – ասել է պատգամավորը։

Տեսանյութն՝ այստեղ։

 

Ռազմագերիներ