26 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք դեսպաններ հետ են կանչվել

ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք դեսպաններ հետ են կանչվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ մի շարք դեսպաններ հետ են կանչվել զբաղեցրած պաշտոններից։ Այսպես՝

  • Արման Իսրայելյանին հետ կանչել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:
  • Վիկտոր Բիյագովին հետ կանչել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
  • Արման Հակոբյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Ծովինար Համբարձումյանին հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Տիգրան Մկրտչյանին հետ կանչել Հունաստանի Հանրապետությունում և Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Հովհաննես Վիրաբյանին հետ կանչել Արգենտինայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Անահիտ Հարությունյանին հետ կանչել Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկանայի Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ