27 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեսնենք՝ Փաշինյանի ցանկությունը կիրականանա՞, թե՞ մեր․ Սերժ Սարգսյան

Տեսնենք՝ Փաշինյանի ցանկությունը կիրականանա՞, թե՞ մեր․ Սերժ Սարգսյան

Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, մենք ուզում ենք, տեսնենք՝
ում ցանկությունը կիրականանա․ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել
է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ հնարավոր է շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացվեն, Սերժ
Սարգսյանն պատասխանել է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

«Ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է
պահանջում, արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Բայց կարող է նա ուրի՞շ խիզախություն
նկատի ունի»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԵԽ նախագահի հայտարարության մասին
հարցին։

Նշենք, որ Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության կողմից
հրավիրված համաժողովրդական հանրահավաքը, որին մասնակցում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։