23 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 318․000 մեքենա

BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 318․000 մեքենա

BMW-ի հյուսիսամերիկյան ստորաբաժանումը՝ BMW of North America-ն, ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 318,000 մեքենա՝ հրդեհի վտանգի պատճառով։ Այս մասին հայտնել է Ազգային մայրուղային երթևեկության անվտանգության վարչությունը (NHTSA)։

Հետկանչը վերաբերում է տարբեր մոդելների՝ ընդհանուր առմամբ, 318,495 մեքենայի, այդ թվում՝ 2023-2024 թվականների Toyota Supra-ին, 2022-2025 թվականների 2 Series Coupe-ին, 2022-2026 թվականների 5 Series-ին, 2023-2024 թվականների Z4-ին, 4 Series Gran Coupe-ին, 4 Series Convertible-ին, 4 Series Coupe-ին, 2021-2025 թվականների 3 Series-ին և 2021-2024 թվականների X3-ին։

«Շարժիչի մեկնարկիչը կարող է գերտաքանալ և բռնկվել մաշված ներքին բաղադրիչի պատճառով», – նշվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ դիլերներն անվճար կփոխարինեն շարժիչի մեկնարկիչը։ Մեքենաների սեփականատերերին նամակներ կուղարկեն մինչև օգոստոսի 28-ը։

BMW-ն մասնագիտանում է BMW, Mini և Rolls-Royce ավտոմեքենաների, մոտոցիկլետների և շարժիչների արտադրության մեջ։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մյունխենում։ Անցյալ տարի ընկերությունում աշխատել է 154,540 մարդ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026