08 Մայ
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
10.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի ուղղել իր սխալները․ Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի ուղղել իր սխալները․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը չի գնա զիջումների սկզբունքային հարցերում կամ չի զոհաբերի արդարությունը՝ Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելու համար. հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հե Յադունը։

«Եթե նրանք ասում են մեկ բան և անում մեկ այլ բան՝ թաքնվելով բանակցությունների հետևում՝ ճնշման և շանտաժի համար, Չինաստանը չի համաձայնի դրան և չի զոհաբերի իր սկզբունքներն ու արդարությունը հանուն համաձայնագրի», – նշել է խոսնակը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է «ճանաչի իր սակագնային քաղաքականության լուրջ բացասական ազդեցությունն իր և աշխարհի վրա» և պատրաստ լինի «ուղղել իր սխալները և չեղարկել միակողմանի սակագնային բարձրացումները»։

Յադունի խոսքով՝ Չինաստանը պատրաստ է երկխոսություն վարել հավասար պայմաններով, բայց միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները պատրաստ լինի իրական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ միակողմանի մաքսատուրքերի վերացմանը։
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ապրիլի 5-ին ուժի մեջ են մտել 10% համընդհանուր սակագները, իսկ ապրիլի 9-ին՝ անհատական սակագները։ Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների և տարածքների նկատմամբ լրացուցիչ փոխադարձ ներմուծման սակագները։ Սպիտակ տունը բացատրել է, որ դադարը կապված է առևտրային բանակցությունների հետ։ Այս ժամանակահատվածում կգործի 10% համընդհանուր սակագին։

Միաժամանակ, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը չինական ապրանքների վրա մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125%։ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա ԱՄՆ-ի ընդհանուր մաքսատուրքերը ներկայումս հասնում են 145%-ի։ Թրամփի վարչակազմի գործողություններին ի պատասխան՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացրեցլ է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%։ Ապրիլի 29-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած BRICS-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինն ընդգծել է, որ առևտրային պատերազմում Միացյալ Նահանգներին զիջումները միայն կհանգեցնեն նրան, որ Վաշինգտոնը շարունակի նոր պահանջներ ներկայացնել։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենգը մայիսի 9-ից 12-ը կայցելի Շվեյցարիա, որտեղ առևտրային հարցերի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ։

Ռազմագերիներ