Հայաստանյան իշխանությունն Արցախից ստացվող SOS ազդանշանը փորձում է խլացնել համերգներով ու փառատոններով․ Տիգրան Աբրահամյան
Արցախի իշխանությունը` պետնախարարի մակարդակով, մի քանի օր առաջ
դիմել է Հայաստանի կառավարությանը` Արցախում ստեղծված ծանր իրավիճակում քաղաքական,
անվտանգային, իրավական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական միջամտություն ապահովելու
համար․
ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում Արցախի խնդիրը հիմնականում
հումանիտար ծանր իրավիճակի շրջանակներում է քննարկվում, սակայն դա քաղաքական, անվտանգային
խնդիրների չկարգավորման հետևանք է: Հայաստանի իշխանությունն իր` Արցախի հանձնողական
քաղաքականությունը արդարացնելու համար, սիրում է վիճակագրական թվեր ներկայացնել այն
մասին, թե ինչ աջակցման ծրագրեր է իրականացնում: Բայց խնդիրը, ինչպես արդեն Արցախից
են հրապարակային հնչեցնում, զուտ սոցիալական հարցերը չեն, այլ այն, որ Հայաստանի իշխանությունն
Արցախի հարցում թուրք-ադրբեջանական դաշինքին համահունչ է գործում: Փաշինյանական վարչակարգը
նախ հետ կանգնեց Արցախի քաղաքական և անվտանգային հարցերին տեր լինելուց, ապա հրապարակային
հայտարարեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչով կանաչ լույս վառեց
Արցախի տոտալ շրջափակման և արցախցիների ֆիզիկական գոյության համար: Արցախից օգնության
SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանյան իշխանություններն այդ ազդանշանը փորձում են
խլացնել համերգներով և փառատոններով»,-գրել է նա: