17 Մայ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին. ՀՀԿ գործադիր մարմին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին. ՀՀԿ գործադիր մարմին

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը հայտարարություն է տարածել.

«Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին եւ դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։

Այսօրվա կառավարիչների հակապետական գործունեության հետեւանքով մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում։

Ազգային ուժերի համախմբման եւ համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026