24 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շրջափակման մեջ․ Politico-ն Արցախի իրավիճակի մասին հոդված է հրապարակել

Շրջափակման մեջ․ Politico-ն Արցախի իրավիճակի մասին հոդված է հրապարակել

Մարիա Մուսայելյանը կիրակի երկվորյակ աղջիկներ է լույս աշխարհ բերել,
այժմ մտահոգված է նրանց ողջ պահելու համար․ գրում է Politico պարբերականը, որը ծավալուն
հոդվածով անդրադարձել է Արցախի շրջափակման խնդրին։

«Իմ հղիության ընթացքում եղել են օրեր, երբ ես գիտեի, որ բավականաչափ
սնունդ չեմ ստացել: Հիմա խոսքը միայն սննդի մասին չէ»,- ասել է 24-ամյա փաստաբանը՝
նշելով, որ երեխաների համար հագուստ, կաթնախառնուրդ, հիգիենայի պարագաներ չկան։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական
Հիքմեթ Հաջիևը, Politico-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, որ Լաչինի ճանապարհը բաց
է՝ միաժամանակ հրաժարվել բացատրել, թե ինչու Կարմիր Խաչը և այլ միջազգային կազմակերպություններ
չեն կարողանում օգտագործել այն։

Հաջիևը նշել է՝ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է, որ օգնությունը
տրամադրվի ոչ թե Հայաստանից՝ Լաչինի միջանցքով, այլ Աղդամ քաղաքից, ինչն ավելի քիչ
ծախսատար է և հարմար։ Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը նախապես պաշտպանում է այդ
գաղափարը, մինչդեռ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ասում են, որ դա այլընտրանք չէ Լաչինին:

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը նշել է, որ եթե ընդունեն Աղդամի
ճանապարհի բացումը և մատակարարումն ադրբեջանական կողմից, ապա կօրինականացնեն Ադրբեջանի
կողմից կատարված հանցագործությունը. «Լաչինի միջանցքի վերաբացման դեպքում մենք կվերականգնենք
մեր ինքնաբավությունը և Աղդամից բեռներ ստանալու կարիք չի լինի»։