
Համաձայնագիրը հարված է ՀՀ ինքնիշխանությանը՝ Թրամփի հովանավորությամբ․ Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հայտարարությունը․
«Ալիևի եւ Փաշինյանի միջև, Դոնալդ Թրամփի հովանավորությամբ ստորագրված պայմանագիրը հաստատեց Զանգեզուրի միջանցքի կառուցումը։
Խթանողների կողմից ներկայացված որպես խաղաղության և շրջանային բացման ծրագիր, «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) անունը կրող միջանցքը իրականության մեջ լուրջ հարված է Հայաստանի ինքնիշխանությանը և անվտանգությանը։
Միջանցքը, որը անցնելու է միջազգային ճանաչված Հայաստանի տարածքով, փաստորեն Հայաստանի վերահսկողությունից դուրս է առնում է նշված տարածքը։
Ավելին՝ համաձայնագիրը նախատեսում է, որ միջանցքի կառավարումն ու անվտանգությունը լինելու է ԱՄՆ հսկողության տակ, որն ընդգրկելու է նաև թուրքական ուժեր, հավանական է նաև ՆԱՏՕ-ի ներկայությունը»։


