30 Ապր
2026
21° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն խաղաղարար հայտարարությունների քողի տակ կարող է հետապնդել Հարավային Կովկասում իր գերիշխանությունը հաստատելու նպատակ․ Փեզեշքիան

ԱՄՆ-ն խաղաղարար հայտարարությունների քողի տակ կարող է հետապնդել Հարավային Կովկասում իր գերիշխանությունը հաստատելու նպատակ․ Փեզեշքիան

ԱՄՆ տնտեսական նախագծերը Հարավային Կովկասում կարող են հետապնդել տարածաշրջանում ամերիկյան ազդեցության ամրապնդման և ընդլայնման նպատակ. հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Անհրաժեշտ է հատուկ զգուշությամբ հետևել ամերիկյան կողմի ապագա քայլերին, որը, ներդրումային նախագծերի և խաղաղ հայտարարությունների քողի տակ, կարող է հետապնդել Հարավային Կովկասում իր գերիշխանությունը հաստատելու նպատակ», – նշել է Փեզեշքիանը, որի խոսքերը հրապարակվել են պետության ղեկավարի Telegram ալիքում։

Իրանի նախագահի խոսքով՝ Հայաստանը չպետք է թույլ տա երրորդ երկրների զինված ուժերի մասնակցությունը տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացմանը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանում գտնվող նրա անկլավի հետ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026