ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի` Ադրբեջանի կողմից առևանգվելու կապակցությամբ։
«Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ:
Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի»,- ասված է հաղորդագրության մեջ։