ABCMEDIA
ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն. ՀՀ ԱԳՆ

ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել   բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի` Ադրբեջանի կողմից առևանգվելու կապակցությամբ։

«Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ: 

Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի»,- ասված է հաղորդագրության մեջ։