«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր միացել է «Հայաքվե» նախաձեռնությանը:
Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց համար
Արցախը կարմիր գիծ է, և պատրաստ են միանալ ցանկացած նախաձեռնության, որը կարտահայտի
հասարակության անհամաձայնությունը՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Նախաձեռնությունը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում ամեն բան։ Մեր
գործը հիմա միայն նախաձեռնությանը միանալն է»,-լրագրողների հետ զրույցում նշել է Թանդիլյանը։
Նա նշել է՝ Արցախի հարցի լուծման գլխավոր գործոնը այսօրվա իշխանությունների
դադարեցումն է որպես իշխանություն: