02 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն կհյուրընկալի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարներին՝ դիվանագիտական նոր ձևաչափ սկսելու համար

ԵՄ-ն կհյուրընկալի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարներին՝ դիվանագիտական նոր ձևաչափ սկսելու համար

Հոկտեմբերի 20-ին Եվրոպական Միությունը կմեկնարկի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և այլ հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ բարձր մակարդակի գագաթնաժողով: Դաշինքը նպատակ ունի նոր առաջընթաց գրանցել այն տարածաշրջանում, որտեղ Չինաստանն ու Ռուսաստանը վաղուց ի վեր ազդեցություն ունեն. հաղորդում է RFE/RL-ն։

Ինչպես նշվում է, օրակարգի գլխավոր թեման Անդրկասպյան տրանսպորտային միջանցքն է, որը հայտնի է նաև որպես Միջին միջանցք՝ 6500 կիլոմետր երկարությամբ զարգացող առևտրային երթուղի, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը։

«Լյուքսեմբուրգի հավաքը հատկապես կենտրոնացած է Սև և Կասպից ծովերով դեպի Կենտրոնական Ասիա ձգվող, այսպես կոչված, Միջին միջանցքի ստեղծման հարցի վրա», – RFE/RL-ի հետ զրույցում նշել է Կենտրոնական Ասիայի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էդուարդս Ստրիպրայսը։

 Ինչպես նշվել է, գագաթնաժողովը որոշ չափով կարևոր է 27 անդամներից բաղկացած ԵՄ-ի համար, քանի որ այն ձգտում է ամրապնդել իր տարածաշրջանային դիրքերն այն ժամանակ, երբ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը փոխել է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը»:

Ռադիոկայանը ծանոթացել է գագաթնաժողովի նախագծի ծրագրին, որի համաձայն՝ ԵՄ-ն հյուրընկալում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի նախարարներին։

Գագաթնաժողովի նպատակն է մեկնարկել դիվանագիտական ներգրավվածության նոր կանոնավոր ձևաչափ, որը կենտրոնացած է Սև ծովի և ավելի լայն տարածաշրջանի շուրջ կապի, առևտրի, թվային զարգացման և էներգետիկայի վրա։

«Աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխություններին ի պատասխան՝ ԵՄ-ն ակտիվորեն առաջ է մղում միջտարածաշրջանային համագործակցությունը՝ կայունությունը, դիմադրողականությունը և բարգավաճումը խթանելու համար», – նշվել է փաստաթղթում: Հավելվել է, որ առևտրային ուղիների դիվերսիֆիկացումը «կստեղծի տնտեսական հնարավորություններ» և «վերջնական արդյունքում՝ կբարելավի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»։

Ստիպրայսը նշում է, որ հանդիպումը կփորձի հիմնվել նախորդ գագաթնաժողովների վրա և կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպե՞ս լավագույնս օգտագործել Global Gateway-ի միջոցով հավաքագրված միջոցները, որը ԵՄ-ի ենթակառուցվածքային գործընկերության ծրագիր է: Այն մեկնարկել է 2021 թվականին և համարվում է Չինաստանի համաշխարհային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության այլընտրանքը։

«Փողը կա: Խնդիրն այն է, որ մեզ անհրաժեշտ են որոշ քաղաքական որոշումներ և համաձայնություններ՝ առաջ շարժվելու համար, քանի որ խոսքը մի քանի սահմաններ հատելու մասին է, և դրանք այն երկրներն են, որոնք նախորդ 30 տարիների ընթացքում շատ կենտրոնացած են եղել իրենց ինքնիշխանության հաստատման վրա», – նշել է Ստիպրայսը։

Լյուքսեմբուրգում գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցած ԵՄ պաշտոնյաները հայտնել են, որ նոր տարածաշրջանային ձևաչափը Բրյուսելում «բավականին նշանակալից» է համարվում։

ԵՄ պաշտոնյաներից մեկն, անանուն մնալու պայմանով, ընդգծել է, որ գագաթնաժողովը կարող է լինել «Արևելյան գործընկերության» փոխարինման սկիզբը, որը դաշինքի նախորդ նախաձեռնությունն էր՝ իր արևելյան սահմաններին գտնվող երկրների հետ համագործակցելու համար։

Սակայն Բրյուսելը պետք է հաղթահարի Պեկինի և Մոսկվայի տասնամյակների արմատացած ազդեցությունը, եթե ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026