30 Ապր
2026
21° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը Վանաձորի ավագանու անդամներին շանտաժով ուզում է պարտադրել, որ մասնակցեն ապօրինի նիստերին. Վահե Դոխոյան

Իշխանությունը Վանաձորի ավագանու անդամներին շանտաժով ուզում է պարտադրել, որ մասնակցեն ապօրինի նիստերին. Վահե Դոխոյան

Օրվա իշխանությունը փորձում է շանտաժի լեզվով պարտադրել ավագանու անդամներին, որ մասնակցեն ապօրինի նիստերին և կայացնեն այնպիսի որոշումներ, ինչի համար հետագայում լինելու են բազմաթիվ խնդիրներ․ Facebook-ի ուղիղ եթերով ասաց Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։

«Եթե խոսում եք հարգելուց կամ սիրելուց, ապա հարգեք ավագանու ինստիտուտը, հարգեք վանաձորցիներին և թույլ տվեք իրացնել քվեի արդյունքը։

Իսկ եթե որոշել եք շարունակել առանց ընտրված քաղաքապետի կառավարել Վանաձորը, ապա կառավարեք, ձեզ խանգարող ոչինչ չկա։ Իսկ այն միջոցները, որ ուզում եք ուղղել Վանաձորին, կարող եք ուղղել ուղղակի կառավարության ծրագրերի միջոցով, ինչպես իրականացրել եք շատ այլ ծրագրեր, ինչը, ենթադրաբար, պետք է ծառայի ձեր քարոզարշավին։

Վանաձորի ավագանու հետ շանտաժի լեզվով մի՛ խոսեք, հատկապես երբ ապօրինաբար թույլ չեք տալիս՝ Վանաձորն ունենա ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ»,- նշեց Դոխոյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026