ABCMEDIA
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու շուրջ քննարկումներ և կոնսուլտացիաներ կան․ Արթուր Խաչատրյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու շուրջ քննարկումներ և կոնսուլտացիաներ կան․ Արթուր Խաչատրյան

Քննարկումներ ու կոնսուլտացիաներ կան Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց է ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:

«Ճիշտը համախմբվելն է և  ցույց տալը, որ Երևանը գոնե համակարծիք չէ այն քաղաքականության հետ, որն իրականացվում է: Չնայած, իհարկե, լուրջ մտավախություններ ունենք, որ կգործադրվեն ամբողջ վարչական լծակները: Ես վստահ եմ, որ պետք է համախմբվել և թեկնածու առաջադրել, ով կկարողանա հստակ ուղերձ հղել: Երևանի ընտրությունները, չեմ կարծում, որ զուտ կենցաղային ընտրություններ են: Երևանը Հայաստանի քաղաքական կենտրոն է, ամեն դեպքում քաղաքականացված ընտրություններ կլինեն»,- ասաց Խաչատրյանը: