ABCMEDIA
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության խախտում է. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության խախտում է. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի  մուտքը փակելու կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում են: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրմանը և չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը», – ասել է Զախարովան: