19 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեռացողները, հեռացվողները և Արցախի հարցը․ ի՞նչ է կատարվում պետական համակարգում

Հեռացողները, հեռացվողները և Արցախի հարցը․ ի՞նչ է կատարվում պետական համակարգում

Տասնյակ գործիչներ հեռացել են պետական համակարգից Արցախի վերաբերյալ գործող իշխանության վարած քաղաքականության պատճառով, քաղաքները՝ դժգույն ու դժբախտ կոչվելու պատճառով։

Հայաստանի արտգործնախարարի նախկին խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը համակարգից հեռացողներից էր։ 44-օրյա պատերազմից հետո հեռացողների շարքում էին Արա Այվազյանը, Վահագն Մելիքյանը, Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Գագիկ Ղալաչյանն ու մի շարք երիտասարդ դիվանագետներ։

Ոչ միայն հեռանում, հեռացվում էլ են․ ամենաթարմ օրինակը Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի հեռացումն էր։

Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում Արցախի դեմ պայքարը, ի՞նչ քաղաքականություն է սա․ այս հարցի պատասխանը 20-րդ դարավերջին տվել է ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Գիլպին իր «Պատերազմ և փոփոխություն» վերլուծական գրքում։ Վերլուծականում քննարկվում է ռազմական, քաղաքական, տնտեսական էքսպանսիայի տեսությունը։

2020 թվականի 44-օրյա պատերաազմն ու Արցախի բռնի հայաթափումը Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած ռազմական էքսպանսիան էր, այսինքն՝ պետությունը ռազմական միջոցներով ընդլայնել է իր տարածքը։ Հիմա փաշինյանի վարքը տեղավորվում է քաղաքական էքսպանսիայի ենթարկվողի տրամաբանության մեջ՝ նշում է քաղաքագետ Արսեն Գասպարյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ