
ԿԸՀ-ն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվեց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ Դատախազության միջնորդությանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, թե ԲՀԿ ղեկավարի կուսակցության անդամներից մեկի մասով քրեական գործ է հարուցվել՝ լրտեսության հոդվածով, որից հետո Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 622 հազար դոլարի դիմաց լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվում է Անդրանիկ Թևանյանը։


