29 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ․ Ուշակով

ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ․ Ուշակով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարներն Աստանայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը․ ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք քննարկել ենք դա, այո՛», – նշել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։ Նա հավելել է, որ հայտարարությունը կհրապարակվի։

Ուշակովը նաև նշել է, որ հայկական կողմն Աստանայում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ժամանակ առանձին հանդիպում չի խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«ՀՀ փոխվարչապետն իր գործն իմացող մարդ է և ամեն ինչ հասկանում է», – ասել է Ուշակովը՝ ԵԱՏՄ-ում ստեղծված իրավիճակի մասին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026