
«Հանրապետության» անդամներն «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին դադարեցնելու դիմում հանձնեցին ԿԸՀ՝ ընտրություններից 1․5 օր առաջ
«Հանրապետություն» կուսակցության անդամներն «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունն ընտրություններին դադարեցնելու հարցով դիմում հանձնեցին ԿԸՀ՝ ընտրություններից ընդամենը 1․5 օր առաջ։
«Հանրապետություն» կուսակցությունը պահանջում է «Ուժեղ Հայաստան»-ին զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից՝ «արտաքին ազդեցություն ունենալու, ֆինանանսապես ոչ թափանցիկ լինելու, ինչպես նաև արտերկրից հատուկ ընտրություններին մասնակցելու համար մարդկանց ստիպողաբար մեկ օրով Հայաստան բերելու համար»։
Ըստ կուսակցության անդամ Գրիգոր Առաքելյանի՝ ԿԸՀ ներկայացված դիմումում հենց այս հիմնավորումներն են։


