14 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել նախագահները

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել նախագահները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ․ հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

Զրույցը տևել է 55 րոպե, հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, նաև միջազգային օրակարգին առնչվող հարցեր։

Ստորև ներկայացնում ենք, թե ինչ են քննարկել նախագահները՝ կետերով․

  • Թրամփը վերահաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու իր կոչը։
  • Թրամփը պատրաստակամություն է հայտնել ազդելու Կիևի և ԱՄՆ եվրոպացի գործընկերների վրա։
  • Պուտին ասել է, որ Ռուսաստանում քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու Կիևի ոչ մի փորձ չի փոխի իրադրությունը մարտադաշտում։
  • Պուտինը վերահաստատել է, որ եթե Զելենսկին ցանկանում է հանդիպում, ապա պետք է գա Մոսկվա։
  • Պուտինն ու Թրամփը համաձայնել են, որ Ուիթքոֆը և Քուշները շուտով այցելեն Ռուսաստան։
  • Պուտինը ԱՄՆ բարձր է գնահատել Մելանյա Թրամփի դերը ռուս և ուկրաինացի երեխաների՝ իրենց ընտանիքների հետ վերամիավորելու գործում։
  • Պուտինը և Թրամփը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ԱՄՆ-Իրան հուշագիրը․ Թրամփը տեղեկացրել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը շատ մոտ է, և այն կարող է հրապարակվել այսօր։
  • Պուտինը գոհունակություն է հայտնել, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը, որը կարող էր «բռնկել ամբողջ տարածաշրջանը», մարում է։
  • Թրամփը շոյվել է Պուտինի շնորհավորանքներից, շնորհակալություն հայտնել նրան և ասել, որ Ռուսաստանի նախագահը առաջին օտարերկրյա առաջնորդն է, որը զանգահարել է իրեն այսօր։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026