
Անընդհատ ՀՀ տարածքներին ադրբեջանական անվանումներ կպցնելն ու դրանք թշնամական երկրին հանձնելը չի կարող որակվել որպես պետության արտաքին քաղաքականություն․ Էդգար Ղազարյան
Հայկական կողմի քաղաքական դիրքորոշումների համապատասխանեցումը թշնամական պետության պահանջներին համարվում է արտաքին քաղաքականության դինամիկ փոփոխությո՞ւն. այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, դիմելով իշխող ուժի ներկայացուցիչներին, նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը։
«Միջազգայնորեն ճանաչված սահման ապրիորի գոյություն չունի, միջազգայնորեն ճանաչված են պետության այն սահմանները, որոնք պետությունը համաձայնեցնում է հարևան պետությունների հետ։ Ձեր կառավարման ամբողջ ժամանակաշրջանում՝ արդեն 8,5 տարիների ընթացքում, ձեզ չի հաջողվել որևէ հարևան պետության հետ ունենալ սահմանի մասին համաձայնագիր, ինչը «Պետական սահմանի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջ է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով․ «Անընդհատ ՀՀ տարածքներին ադրբեջանական անվանումներ կպցնելն ու դրանք թշնամական երկրին հանձնելը չի կարող որակվել որպես պետության արտաքին քաղաքականություն»։

