Ֆրանսիայի համար Արցախի հարցը փակված չէ․ Մուրադ Փափազյանը՝ Սենատի բանաձևի մասին
Ֆրանսիայի Սենատի համար Արցախի հարցը փակված չէ, Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է դա ու խրախուսում, որ Հայաստանն էլ նկատի հարցի փակված չլինելը․ ABC media-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
«Շատ տարօրինակ է, որ Ֆրանսիայի պես երկիրը ավելի հեռուն է գնում, քան ՀՀ կառավարությունը։
Այս բանաձևը շատ դրական է։ Գիտենք, որ ՀՀ իշխանությունները բանակցությում են Ադրբեջանի հետ, բայց արդյունքը շատ վատ է, որովհետև Ադրբեջանը, իմանալով, որ Փաշինյանի քաղաքականությունը շատ թույլ է, շարունակում է ճնշում բանեցնել և օգտվել առիթից։ Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղություն չի ուզում, բայց ուզում է իշխել Հայաստանի վրա»,-ասել է նա։
Անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին, որով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է համարում, Փափազյանը նշեց, որ Հայաստան դրան պետք է կոշտ արձագանքի՝ անհրաժեշտության դեպքում էլ դիմելով միջազգային հանրությանը։