
Թեհրանը պատրաստ է հոգալ այն ամերիկացիների ճանապարհածախսը, որոնք ցանկանում են այցելել Իրան և «սեփական աչքերով տեսնել իրականությունը»․ԻՀՊԿ
Թեհրանը պատրաստ է հոգալ բոլոր այն ամերիկացիների ճանապարհածախսը, որոնք ցանկանում են այցելել Իրան և «սեփական աչքերով տեսնել իրականությունը»․ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին։
Ըստ խոսնակի՝ այս նախաձեռնության նպատակն է թույլ տալ ամերիկացիներին «սեփական աչքերով տեսնել իրականությունը» և անձամբ ծանոթանալ տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Այցելության շրջանակում Իրանը պատրաստվում է կազմակերպել նրանց ուղևորությունը դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուց։
Մոհեբին նշել է, որ ԱՄՆ քաղաքացիների շրջանում իրազեկվածության պակաս կա տարածաշրջանի փաստացի իրադրության վերաբերյալ, և իրական պատկերին ծանոթանալը կարող է փոխել նրանց պատկերացումները սեփական կառավարության վարած քաղաքականության մասին։
ԻՀՊԿ խոսնակը հավելել է, որ այցելուները հետագայում կարող են իրենց տեսածով կիսվել ամերիկյան հանրության հետ։


