16 Նոյ
2024
3.1° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միշելը ողջունում է Բաքվի հանձնառությունը՝ Երևանի հետ կրկին հանդիպել Բրյուսելում

Միշելը ողջունում է Բաքվի հանձնառությունը՝ Երևանի հետ կրկին հանդիպել Բրյուսելում

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումները բրյուսելյան ձևաչափով. այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

Նախօրեին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 8-ին Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ աջակցում է Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումներին»:

«Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումները՝ հանուն կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի»,- սոցցանցում գրել Է Միշելը։

Նշենք, որ վերջին անգամ Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը բրյուսելյան ձևաչափով տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 15-ին։