Արևմուտքը հաշվի չի առնում այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերը․ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մինչ այսօր բոլորը փորձում էին միանալ Արևմուտքին: Ռուսաստանը նույնպես մի ժամանակ ցանկանում էր միանալ G7-ին: Հետո մենք հասկացանք, որ դա իմաստ չունի, քանի որ այնտեղ ոչ ոք մեր շահերը հաշվի չի առնելու։ Սա է խնդիրն ու սխալը մեր արևմտյան գործընկերների»,- ասել է Պուտինը։