22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երուսաղեմում հակակառավարական ցույցեր են, պահանջում են վարչապետի հրաժարականը

Երուսաղեմում հակակառավարական ցույցեր են, պահանջում են վարչապետի հրաժարականը

Երուսաղեմում ցույց է տեղի ունեցել ընդդեմ կառավարության։  Մասնակիցները կոչ են արել անհապաղ վերադարձնել ՀԱՄԱՍի կողմից պատանդ պահվող մարդկանց․ հայտնում է Channel12 հեռուստաալիքը:

Ցուցարարները պահանջել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը, քանի որ նա «խոչընդոտ է պատանդներին ազատելու գործարք կնքելու համար»։
 
«Գնդակն անցել է մեզ՝ քաղաքացիներիս, ովքեր պատրաստ են պայքարել երկրի ճակատագրի համար»,- հանրահավաքում ասել է նախկին վարչապետ Էհուդ Բարաքը։

Ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի տուն, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարները չեն կարողացել մոտենալ տուն։ Հինգ հոգի բերման է ենթարկվել։