ABCMEDIA
Կիևը չի խնդրել ՆԱՏՕ-ի ուժեր ուղարկել Ուկրաինա. Ստոլտենբերգ

Կիևը չի խնդրել ՆԱՏՕ-ի ուժեր ուղարկել Ուկրաինա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինան Բրյուսելում հանդիպումների ժամանակ չի խնդրել ՆԱՏՕ-ից մարտական ստորաբաժանումներ ուղարկել, այլ խնդրել է մեծացնել ռազմական օգնությունը։

«ՆԱՏՕ-ն այս հակամարտության կողմ չէ և չի լինելու: ՆԱՏՕ-ն միայն օգնում է Ուկրաինային իրականացնել իր ինքնապաշտպանության իրավունքը։ Մենք Ուկրաինա մարտական ստորաբաժանումներ ուղարկելու պլան չունենք, նման հարցումներ չեն ստացվել։

Ուկրաինացիները զենք ու զինամթերք են խնդրում, մենք մատակարարում ենք, բայց դա ՆԱՏՕ-ին չի դարձնում հակամարտության կողմ»,- ասել է գլխավոր քարտուղարը։