20 Նոյ
2024
9.4° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք չենք տեսել, որ Ռուսաստանի զինված ուժերը որևէ կերպ նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը․Պետդեպ

Մենք չենք տեսել, որ Ռուսաստանի զինված ուժերը որևէ կերպ նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը․Պետդեպ

Մենք չենք տեսել Ռուսաստանի զինված ուժերի այնպիսի գործունեություն, որը կնպաստեր Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով դիտարմանը, թե միգուցե  «ռուս խաղաղապահները դուրս են գալիս Ադրբեջանից՝ Ուկրաինայում տեղակայվելու համար», և հարցին, թե «ինչպիսի՞ն կլինեն հետևանքները Հարավային Կովկասում» խաղաղապահների հեռանալուց հետո։

«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դրած և Ռուսաստանի զինված ուժերը այնտեղ տեղակայած  եռակողմ հայտարարության մասնակից չենք։ Մենք չենք տեսել որևէ փաստ, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն իրավիճակի ստեղծմանը Հարավային Կովկասում, և անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ վկայությունն են, նաև այն բանյի, թե  ինչքանով է Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր:

Անկախ ամենից, մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ ենք շարունակել աջակցել այս գործընթացին», –  ասել է Պատելը։