ABCMEDIA
Հայի զարթոնքն արդեն զգում ենք. Անդրանիկ Չաուշյան

Հայի զարթոնքն արդեն զգում ենք. Անդրանիկ Չաուշյան

Պիտի հասնենք մեր արդար նպատակին․ABCmedia-ի հետ զրույցում ասել է Աղավնոյի նախկին գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը։

«Նպատակն այն է, որ կանգնեցնենք այս ապազգային իշխանությանը, մենք արդեն ունենք այդ դառը փորձը Աղավնոյում, ունենք Արցախի կորուստ, որի հետ չենք համակերպվել. հիմա տեսնում ենք, որ սցենարը կրկնվում է։  Ես չեմ ուզում կոչեր ուղղեմ ժողովրդին, ես ուզում եմ ճիշտ ժողովուրդը ոտքի ելնի, ոչ ճիշտը թող մնա իր տեղում, որպեսզի հետո կարողանա պատասխան տալ ոչ ճիշտ քայլերի նպաստելու համար»,- ասել է Չաուշյանը։

Նրա խոսքով շատ կարևոր է, որ լինեն Հայ առաքելական եկեղեցու ու շարժման կողքին: «Շատ գնահատաելի է, որ ժողովրդի կողմից կայծ կա, հայի զարթոնքն արդեն զգում ենք։ Իշխանությունը ահաբեկում է ժողովրդին, այն ժամանակ էլ էին ասում, որ թուրքը կմտնի. այս իշխանության օրոք է, որ թուրքը ակտիվացել է»,- ասել է Չաուշյանը։