10 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անողոք մի շրջափուլի մեջ ենք, որից դուրս գալն այս իշխանությունների հետ անհավանական ու անհնարին է․ Վարդան Օսկանյան

Անողոք մի շրջափուլի մեջ ենք, որից դուրս գալն այս իշխանությունների հետ անհավանական ու անհնարին է․ Վարդան Օսկանյան

Աշխարհում սփռված Հայ դատի գրասենյակի անդամները դեսպանների դերակատարություն ունեն․ այսօր Հայ դատի գրասենյակների համաժողովին ասել է ՀՀ նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանը։

«Իմ պաշտոնավարման ընթացքում տարին մեկ անգամ այսպես հավաքվում էինք Երևանում՝ գնահատելու մեր կատարած աշխատանքը, վերլուծելու իրավիճակն ու ծրագրելու առաջիկա անելիքները։ Այդ հիշողություններն ու այսօրվա իրավիճակը էապես տարբերվում էին ժամանակի բովանդակության առումով․ այդ ժամանակ կար Արցախ՝ պետական բոլոր կառույցներով, ընտրված ղեկավարությամբ։ Հայաստանը կարողանում էր բանակցային սեղանին թելադրել իր կամքը։ Ունեինք իրական դաշնակիցներ ու բարեկամներ, որոնք օգնում ու նպաստում էին մեր վարած քաղաքականությանը, հակառակորդներն էլ հարգում էին ՀՀ սահմաններն ու ինքիշխանությունը։

Այսօր չկա Արցախ, արցախահայությունը զրկվել է իր հայրենիքից, տնից, Հայաստանի դիվանագիտությունը անորոշության մեջ է, դաշնակցական առաքելությունները փլուզվել են, բարեկամներն էլ անտարբեր են։ Անողոք մի շրջափուլի մեջ ենք, որից դուրս գալը այս իշխանությունների հետ անհավանական ու անհնարին է։ Մեծ անջրպետ կա Հայաստանի շահերի և Հայաստանի իշխանությունների շահերի միջև։ Մեր շահերը խարսխված են մեր հիմնարար իրավունքների պաշտպանության հիման վրա հասնել կայուն, արդար ու հարատև խաղաղության մեր հարևանների հետ, այսօրվա իշխանության շահերը խարսխված է մեր ժողովդրի գլխին իրենց սխալների պատճառով բերած արհավիրքների խարանը իրենց ճակատից մաքրելու, ուրիշներին մեղադրելու և իրենց աթոռները պահելու վրա»,- ասել է Վարդան Օսկանյանը։

Հիշեցնենք՝ այսօր Հայ դատի գրասենյակները Երևանում համաժողով էին հրավիրել, որին մասնակցել է նաև Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։