29 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տավուշի գործընթացը չի համապատասխանում սահմանազատման միջազգային իրավունքի սկզբունքին

Տավուշի գործընթացը չի համապատասխանում սահմանազատման միջազգային իրավունքի սկզբունքին

Տավուշում տեղի ունեցող «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ՝ միակողմանի տարածքային զիջումներ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Տերմինների մեջ պետք է ճշգրիտ լինել։

Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ: Ճիշտ այնպես, ինչպես Սյունիքում Գորիս-Կապան հիմնական ավտոճանապարհը հանձնվեց:

Տավուշում իրականացվող գործընթացը չի համապատասխանում ո´չ «Սահմանազատման» հատուկ և միջազգային հանրային իրավունքին համապատասխանող սկզբունքներին և կանոններին, ոչ էլ` ՀՀ ներպետական օրենսդրության պահանջներին»,- գրել է նա։