25 Նոյ
2024
9.8° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մտահոգիչ է ամենահին ավանդական կուսակցության դիրքորոշումը․ Միքայել Համբարձումյան

Մտահոգիչ է ամենահին ավանդական կուսակցության դիրքորոշումը․ Միքայել Համբարձումյան

ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը մտահոգիչ է համարում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամների դիրքորոշումը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։

Նրա ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Բեյրութում 1914-ին կախաղան բարձրացված 20 հնչակյանների հիշատակի ոգեկոչման արարողությունը պետք է տեղի ունենա այսօր։

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային շահերի դեմ որդեգրած կեցվածքի պատճառով, արդյո՞ք իրավունք ունեն որևէ տեղ և որևէ ժամանակ մասնակցելու հավատքի և հայրենիքի համար նահատակված հայրենասեր հնչակյանների հիշատակի ոգեկոչման արարողություններին:

Այս հարցադրումը թե՛ հռետորական է և թե՛ մտահոգիչ, քանի որ մենք խոսում ենք գործող ամենահին ավանդական կուսակցության մասին, որը պատմության ընթացքում մեր անվտանգային համակարգի քաղաքական հենասյուներից մեկն է եղել:

Հնչակյան կուսակցության փառավոր անցյալի մերօրյա կրողները կամ պետք է հանրամատչելի, պարզ ձևով բացատրեն, հիմանվորեն իրենց որդեգրած դիրքորոշման ճշտությունը կամ պարզապես դադարեն նեղ անձնական շահերով առաջնորդվելուց…»: