23 Սեպ
2024
23.3° c ԵՐԵՎԱՆ
24.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևան-Քիշնև չվերթն իրականացնող օդանավի Բուխարեստում վայրէջք կատարելու պատճառը տեխնիկական է. FlyOne Armenia

Երևան-Քիշնև չվերթն իրականացնող օդանավի Բուխարեստում վայրէջք կատարելու պատճառը տեխնիկական է. FlyOne Armenia

FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթ իրականացնող օդանավը, որը վայրէջք էր կատարել Բուխարեստում, շուտով կվերադառնա Երևան: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ին հայտնեց FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Քիշնևում վայրէջք չկատարելու պատճառը տեխնիկական է՝կապված բացառապես չվերթի կոդի հետ, և սա մեր կանոնավոր չվերթը չէ»,-ասաց նա:

FlyOne ավիաընկերության խորհրդի նախագահը չմեկնաբանեց մամուլում շրջանառվող լուրերը, թե օդանավի ուղևորները ստիպված են եղել 12 ժամ անցկացնել ինքնաթիռում՝ առանց սնունդ և ջուր: