23 Սեպ
2024
16° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շարժումն իր բովանդակությունից չի շեղվել, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու․ Սրբազան

Շարժումն իր բովանդակությունից չի շեղվել, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու․ Սրբազան

Այս ժամանահատվածը ցույց տվեց, որ գործում ենք կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով՝ սկսած համացանցային ամենաստորին աստիճանից, ժողովրդի գումարներով պահվող ՊՈԱԿ-ներից, մենք լուրեր ունենք, որ սրա մեջ ներգրավված է «Վիվառո» ընկերությունը․ այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Բագրատ սրբազանը։

«Այս ամբողջ շարժման ժամանակահատվածում խորհրդարանի ամբիոնը դարձել է պարզապես կեղտոտ քարոզչության միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդտեղ։ Դրանցից մեկի՝ Արթուր Հովհաննիսյանի դեմ, որն ըստ տեղեկությունների՝ անցել է նաև թմրանյութերի գործով, դատական գործընթաց ենք սկսելու՝ հայտարարությունների համար։ Դատական գործընթաց ենք սկսել նաև մի լրագրողի նկատմամբ, որը մեզ գործակալ և միլիոնավոր գումարներ ստացած մարդ է անվանել, բայց որևէ արձագանք չունենք»,- նշել է Սրբազանը։

Նա նշել է նաև, որ շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է մեր երկրում ոչ միայն արձագանքողը, այլ օրակարգ թելադրողը։

«Բոլոր ոլորտային պատասխանատուները ներգրավվելու են մեր պայքարին և առաջիկա ամիսների ընթացքումը մենք որևէ կերպ հրապարակը չենք լքելու»,- նշել է Սրբազանը։