22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Google Chrome-ը Android-ում նոր ֆունկցիա կավելացնի

Google Chrome-ը Android-ում նոր ֆունկցիա կավելացնի

Google-ն սկսել է Chrome բրաուզերի Android տարբերակի նոր գործառույթի փորձարկումը։ Մշակողները նախատեսում են բարելավել «էջը լսելու» գործառույթը, որն սկսում է ավտոմատ բարձրաձայն կարդալ տեքստը․ այս մասին հայտնում է MS PowerUser-ը։

Այժմ այս գործառույթից օգտվելու համար ծրագիրը պետք է բաց լինի, փակելու դեպքում այն ևս անջատվում է։ Մոտ ապագայում Google-ը մտադիր է ներդնել ֆոնային նվագարկման գործառույթ, որը թույլ կտա ձայնային փոխանցումը շարունակել էջում, նույնիսկ եթե հավելվածը բաց չլինի։

Android-ի հետազոտողները MS PowerUser-ում հայտնաբերել են այս ֆունկցիայի թեստային տարբերակը։ Հայտնի չէ, թե երբ այս տարբերակը կհայտնվի օգտագործվող հավելվածում։ Հնարավոր է, որ այն դառնա թարմացման փաթեթի մի մասը, որը Google-ը կթողարկի Made by Google-ի շնորհանդեսից հետո, որը նախատեսված է 2024 թվականի օգոստոսի 13-ին։