
Մակրոնն աջակցություն է հայտնել Գազայի ճգնաժամի կարգավորման ջանքերին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերին։
«Ֆրանսիան իր ամբողջական աջակցությունն է հայտնում ամերիկացի, եգիպտացի և քաթարյան միջնորդներին»,- գրել է Մակրոնը X-ում:
Նա հավելել է, որ Գազայի հատվածում մարտերը պետք է դադարեցվեն։ «Սա պետք է պարզ լինի բոլորի համար, սա անհրաժեշտ է Գազայի բնակիչների, պատանդների և տարածաշրջանի կայունության համար, որն այսօր վտանգված է», – ասել է Հանրապետության նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակից տեղեկացրել էին, որ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ–ն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ էին արել օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրների ղեկավարներն ասել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի հասնելու համար։