Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով
Իրանը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելու և իր տարածքով ռուսական գազ տեղափոխելու հարցում. այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հայտնում է ТАСС-ը։
«Մենք շատ շահագրգռված ենք աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք պատրաստ ենք ռուսական գազը տեղափոխել Իրանի տարածքով և իրանական ընկերությունները մտադիր են Թուրքմենստանում 125 կմ գազատար կառուցել»,- ասել է նա։
Ջալալին ընդգծել է, որ 2023 թվականին Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել Իրանի Իսլամական Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների ծավալով։