Լուկաշենկոն պատրաստվում է հեռանալ
Լուկաշենկոն հայատարել է, որ մարդկանց պատրաստում է իր հեռանալուն: Խոսելով Ուկրաինայի զինված ուժերի՝ Ռուսաստանի Կուրսկի շրջան ներխուժման մասին՝ պետության ղեկավարը հայտարարել է, որ դա հանգեցնում է հակամարտության սրման
Նրա խոսքով՝ եթե ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն Ուկրաինա, սա կլինի երրորդ համաշխարհային պատերազմը: Պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան Բելառուսի հետ սահմանների մոտ ավելի քան 120 հազար զինվորական է պահում։ Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսը ստիպված է եղել իր բանակի գրեթե մեկ երրորդը տեղափոխել Ուկրաինայի հետ սահման: