22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մեզանից բացի հայերը ո՞ւմ են պետք»․ Լուկաշենկոն ՀՀ քաղաքականության մասին

«Մեզանից բացի հայերը ո՞ւմ են պետք»․ Լուկաշենկոն ՀՀ քաղաքականության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ընդգծել է հետխորհրդային տարածքում գործընկերների միջև միասնության պահպանման կարևորությունը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ից ինչ-որ բան են ցանկանում՝ փոխարենը ոչինչ չտալով։ Լուկաշենկոյի խոսքով՝  հեռու չէ, երբ այդ նույն պետությունները աջակցություն և օգնություն կխնդրեն ՌԴ-ից։

«Դուք տեսնում եք նաև ՀՀ-ի քաղաքականությունը։ Դա ի՞նչ քաղաքականությունն է։ Մեզանից բացի հայերը ո՞ւմ են պետք։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիան: Ի՞նչ Մակրոնը։ Վաղը Մակրոնն այնտեղ չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- հայտարարել է Լուկաշենկոն։