21 Սեպ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
20.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան հույս ունի, որ Երևանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան հույս ունի, որ Երևանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով․ ՌԴ ԱԳՆ

Երևանը շահում է ԵԱՏՄ-ին մասնակցությունից, Մոսկվան հուսով է, որ չի հրաժարվի դրանից ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ և «պայծառ ապագա» են խոստանում, РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն ԱՊՀ երկրների առաջին վարչության ղեկավար Միքայել Աղասանդյանը։

«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը տեսնելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ։ Հայաստանում տնտեսական աճը տպավորիչ դրական դինամիկա է ցույց տալիս, որով քչերը կարող են պարծենալ»,- նշել է Աղասանդյանը։

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Երևանի որդեգրած կուրսը, դիվանագետը նշել է, որ Հայաստանը «կուլ է տվել արևմտյան երկրների խայծը»։ «Այս մոտեցումը նրանց կողմից արդեն բազմիցս կիրառվել է հետխորհրդային տարածքում։ Եվ մենք բոլորս գիտենք և տեսնում ենք, թե դրանից ինչ է ստացվել»,- նշել է նա։