27 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքականության զբաղվելու ցանկություն դեռևս չունեմ․ Դավիթ Տոնոյան

Քաղաքականության զբաղվելու ցանկություն դեռևս չունեմ․ Դավիթ Տոնոյան

Կալանքից ազատ արձակված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին։

Նա տեղեկացրել է, որ քաղաքականության զբաղվելու ցանկություն դեռևս չունի և ընդդիմության ակցիաներին չի մասնակցելու։

«Խոսքը իշխանության համար պայքարի մասին է, ոչ թե քաղաքականության մեջ լինելու։ Ես քաղաքականության մեջ եմ արդեն 30 տարի»,-  ասել է նա։

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական իշխանությունը պատժեց իրեն՝ 3 տարի պահելով կալանքի տակ, Տոնոյանն արձագանքեց՝ «Ես գիտեմ՝ ինչու»։

Հիշեցնենք, որ շուրջ 3 տարվա կալանքից հետո Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Տոնոյանը ձերբակալվել էր 2021 թվականի սեպտեմբերի 30֊ին։ Նրա հետ միասին ձերբակալվել էր նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն։ ԱԱԾ֊ն հայտնել էր, որ նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափի հափշտակության համար։ Նույն գործով որպես մեղադրյալ անցնում են նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը: