Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով 2024 թվականի օգոստոսի 27-ին մեկօրյա այցով կմեկնի Անկարա»,- ասել է նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային խնդիրներ։
«Կքննարկվեն Բաքվի և Երևանի, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները, նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները՝ մասնավորապես իրադրությունը Իսրայելի և Պաղեստինի միջև», – ասել է աղբյուրը։