Մենք երբևէ ավելի մոտ չենք եղել Երրորդ համաշխարհային պատերազմին, քան՝ հիմա․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային գվարդիայի սպաների հետ հանդիպանը հայտարարել է, որ աշխարհը բախվում է աննախադեպ վտանգների, և ինքն է այն եզակի մեկը, ով ունակ է կանխելու սպառնալիքները։
«Չեմ կարծում, որ մենք երբևէ ավելի մոտ ենք եղել Երրորդ համաշխարհային պատերազմին, քան՝ հիմա»,- հայտարարել է Թրամփը։
Նախագահական մրցավազքում իր հակառակորդԿամալա Հարիսին Թրամփը ներկայացրել է որպես «անվերջ պատերազմի» ջատագով։
Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում՝ ինքը վերջ կդնի Ուկրաինայում պատերազմին։ Թրամփի խոսքով՝ նա ընտրապայքարի միակ թեկնածուն է, ով կարող է ստանձնել այդ պարտավորությունը: Նախագահի թեկնածուն նաև խոստացել է ավելի բարձր վճարումներ ապահովել ՆԱՏՕ-ի երկրներից՝ ասելով, որ ԱՄՆ-ը չափազանց մեծ գումարներ է կորցնում Եվրոպայի պաշտպանության համար՝ ՆԱՏՕ-ի երկրների ընթացիկ վճարումներն անվանելով «դարի գողություն»:
Թրամփի խոսքով՝ Հարիսն ու Բայդենը «նվաստացման պատճառ են դարձել Աֆղանստանում», և զորքերի դուրսբերումը սպառնում է ԱՄՆ հեղինակությանը ողջ աշխարհում: