Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է․ ՌԴ դեսպան
Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը շուտով ավարտին կհասցնեն խաղաղության պայմանագրի կնքումը։ Սա քայլ է դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է։
Ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է իր՝ Բաքու կատարած պետական այցի ժամանակ, ես հուսով եմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- նշել է ռուս դիվանագետը։