Նոր քաղաքական սեզոնը ՀՀ-ում բացված է․ EADaily
Հայաստանի ընդդիմությունը պատրաստվում է նոր քաղաքական սեզոնի․ գրել է EADaily-ին։ Հանրապետությունում հաստատված ավանդույթի համաձայն՝ այն սկսվում է սեպտեմբերին և պետք է տեղավորվի օբյեկտիվ ժամկետներում՝ մինչև ամանորյա տոների սկսվելը։
Կառավարության ընդդիմախոսների հիմնական պահանջն անփոփոխ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո այս նպատակին ամենաշատը մոտեցած շարժումը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էր՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի (Բագրատ Սգլխավորությամբ։ Շարժումն իր փողոցային գործունեության ավարտին հայտարարել է ռազմավարության փոփոխության մասին՝ մտնելով բողոքի շարժման ինստիտուցիոնալացման փուլ, ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնելով այլ քաղաքական ուժերի հետ, իսկ Բագրատ Սրբազանն այցելում է երկրի տարբեր մարզեր:
Ժողովրդի մոտ գնալը՝ որպես իշխանությունների հետ սեպտեմբերյան նոր փողոցային առճակատումների նախապատրաստական փուլ, շարժման առաջնորդներին դեռ լավատեսության առանձնակի հիմքեր չի տվել։ «Արմատական» ընդդիմությունը մնում է մասնատված և չի կարողացել հասնել կոնսոլիդացիայի։ Տարբերությունները մնում են մարտավարության մի շարք հարցերի և Փաշինյանի իշխանության դեմ պայքարի կառուցման ռազմավարության վերաբերյալ։ Ընդդիմության ճամբարում անընդհատ հայտնվում են նոր խմբեր։
Միևնույն ժամանակ, Փաշինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) վարկանիշը զգալիորեն նվազել է։ Եթե դրանք համեմատենք նախապատերազմյան 2018-2020 թվականների ցուցանիշների հետ, ապա կարելի է նույնիսկ արձանագրել դրա փլուզումը։ Փաշինյանը հույս ունի, որ կկարողանա իր կողմը քաշել այն ընտրողներին, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել կամ նշում են, որ չեն մասնակցի ընտրություններին։ Դա այն առավելագույնն է, որ նա կարող է անել, գրել է կայքը: