15 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՊՀ երկրներում 2023 թվականին իրականացվել է գրեթե 200 ահաբեկչության փորձ

ԱՊՀ երկրներում 2023 թվականին իրականացվել է գրեթե 200 ահաբեկչության փորձ

ԱՊՀ երկրներից ավելի քան երեք հարյուր զինյալներ կռվում են Ուկրաինայի ազգայնական կազմավորումների կազմում, հայտարել է ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը Տաշքենդում կայացած համաժողովում՝ նվիրված ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին:

Նրա խոսքով՝ Կիևն անցել է ահաբեկչական մեթոդների տոտալ կիրառմանը , իսկ ատոմային էներգիայի օբյեկտների վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում: Սիսոևի խոսքով՝ ԱՊՀ երկրներում 2023 թվականին իրականացվել է գրեթե 200 ահաբեկչության փորձ, փորձերի մեծ մասը կասեցվել է։ Ահաբեկչական հանցագործությունների համար պատասխանատվության է ենթարկվել ավելի քան 2100 հանցագործ։