20 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաշմանդամություն ունեցող երեխային դաժան ծեծած դայակն ազատվել է աշխատանքից․ պարզաբանում

Հաշմանդամություն ունեցող երեխային դաժան ծեծած դայակն ազատվել է աշխատանքից․ պարզաբանում

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից արձագանքել են մամուլում հրապարակված լուրերին, ըստ որոնց՝ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխայի:

«Դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, դեպքը նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։

Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում։

Երեխայի առողջական վիճակը լավ է, նա շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը:

Հստակ է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող որևէ հաստատությունում նման դեպքերը մեզ համար կարմիր գիծ են, բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է պարզաբանման մեջ:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ